Jump to content

Ferto

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Ferto»
Ակիլասի երգը
Ժանրէլեկտրոփոփ, դենս փոփ և տեխնո
Լեզուհունարեն
Տևողություն180 s
ԼեյբլMinos EMI
ՀեղինակԱկիլաս
ԿոմպոզիտորFreaky Fortune

«Ferto», հույն երգիչ Ակիլասի երգը, հեղինակներն են՝ Ակիլասը, Օրֆեաս Նոնիսը, Թեոֆիլոս Պուզբուրիսը և Թոմաս Պապատանասիսը, իսկ արտադրությամբ զբաղվել են Ակիլասը, TEO.x3-ը և Papatanice-ը։ Այն թողարկվել է 2026 թվականի փետրվարի 15-ին, երգը Եվրատեսիլ 2026 երգի մրցույթում՝ եզրափակիչում զբաղեցրել է տասներորդ հորիզոնականը։ Երգը Greek Local Singles Chart-ում հասել է ութերորդ հորիզոնականին։

Նախապատմություն և ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակիլասը «Ferto»-ն նկարագրել է որպես «հունական ավանդական երաժշտության, լիրայի և ժամանակակից տեխնո հնչողությունների» համադրություն[1]։ Նա նաև նշել է, որ «Ferto»-ն սկզբում կարող է թվալ պարզապես ուրախ և պարային երգ[1], կամ պարզապես աշխույժ պարային թրեք՝ առանց ավելի խոր իմաստի[2]։ Սակայն Ակիլասը հետագայում պարզաբանել է, որ երգը վերաբերում է ագահությանը, գերսպառմանը, աղքատության փորձառությանը և մարդու մշտական ցանկությանը՝ ունենալու ավելի շատ բաներ՝ փորձելով լրացնել զրկանքներից մնացած դատարկությունները[3][4][5]։

Երգի ստեղծման գործընթացը սկսվել է այն ժամանակ, երբ Ակիլասի ստեղծած երաժշտությունը սկսել է մեծ դրական արձագանք ստանալ, և նրա ընկերներից մեկը առաջարկել է նրան փորձել երգ գրել Եվրատեսիլի համար։ Ակիլասը խոսել է իր ընկեր Օրֆեաս Նոնիի հետ, որի հետ նախկինում արդեն գրել էր երգեր և բառեր, և նրանք միասին ստեղծել են «Ferto»-ն[6]։

Եվրատեսիլ 2026 երգի մրցույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Sing for Greece 2026-ը եղել է Հունաստանի ազգային ընտրություն Եվրատեսիլի համար[7]։ Բոլոր շոուները հեռարձակվել են ERT1-ով, ERT World-ով, Second Programme-ով՝ Միկաելա Թեոֆիլուի և Դիմիտրիս Մեյդանիսի մեկնաբանությամբ[8][9]։ Եզրափակիչը նաև հեռարձակվել է Կիպրոսի RIK 1-ով և Եվրատեսիլ երգի մրցույթի պաշտոնական YouTube ալիքով[10][11]։

Մրցույթը բաղկացած է եղել երեք շոուից, որոնք տեղի են ունեցել 2026 թվականի փետրվարի 11-15-ը Աթենքի Peiraios 260 հարթակում․ երկու կիսաեզրափակիչները՝ 2026 թվականի փետրվարի 11-ին և 13-ին, իսկ եզրափակիչը՝ փետրվարի 15-ին[12][13]։ Յուրաքանչյուր կիսաեզրափակչում մրցել է 14 երգ, և լավագույն յոթ մասնակիցներն անցել են եզրափակիչ։ Կիսաեզրափակիչների արդյունքները որոշվել են բացառապես հանրային քվեարկությամբ, իսկ եզրափակչում արդյունքները ձևավորվել են հանրային և ժյուրիի քվեարկության համադրությամբ[14]։ Հանրային քվեարկությունն անցկացվում էր SMS-ի և առցանց քվեարկության միջոցով[15]։

Եվրատեսիլում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրատեսիլ 2026 երգի մրցույթը տեղի է ունեցել Ավստրիայի Վիեննա քաղաքի Wiener Stadthalle սրահում և բաղկացած է եղել երկու կիսաեզրափակիչներից, որոնք անցկացվեցին համապատասխանաբար մայիսի 12-ին և 14-ին, և եզրափակչից՝ 2026 թվականի մայիսի 16-ին[16]։ 2026 թվականի հունվարի 12-ին անցկացված բաշխման վիճակահանության ընթացքում Հունաստանը ընդգրկվել է առաջին կիսաեզրափակչում և պետք է հանդես գար շոուի առաջին կեսում[17]։ Եզրափակչում Հունաստանը հանդես է եկել առաջին կեսում։ Եզրափակչում Ակիլասը գրավել է 10-րդ հորիզոնականը՝ 220 միավորով։ Ժյուրիից ստացել է 73 միավոր, իսկ հանրությունից՝ 147 միավոր[18]։

Բեմադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրատեսիլում բեմադրությունը բեմադրել է Ֆոկաս Էվանգելինոսը[19][20]։ Կատարումը սկսվում է համակարգչային խաղի սկզբնային էկրանով․ Ակիլասը ցատկում է՝ սեղմելու start կոճակը և սկսելու խաղը[21]։ Այնուհետև Ակիլասը ներկայացվում է որպես տեսախաղի կերպար, որը շարժվում է համակարգչային խաղի միջով․ ֆոնին երևում է Աթենքի 3D անիմացված տարբերակը, իսկ Ակիլասը բեմի ներքևի հատվածում կատարում է երգը[21]։ Հետո նա անցնում է վեցանկյան միջով, որը նրա պատկերը արտացոլում է բոլոր վեց անկյուններից։ Առաջին նախաերգչախմբից հետո Ակիլասը հղում է անում 2005 թվականին Հելենա Պապարիզուի «My Number One» երգում ներկայացված երևակայական լիրա նվագելու տեսարանին[21]։

Կատարման վերջնամասում նա անցնում է երեք տեսարաններից կազմված տաբլոյի միջով։ Առաջինում պարում է տարեց կնոջ հետ նարնջագույն հյուրասենյակում, մինչ նրանց վերևում պտտվում է դիսկո գունդը։ Կինը ձեռքում պահում է նրա նկարը, ինչը խորհրդանշում է փառքը։ Հետո Ակիլասը կարճ ժամանակով պարում է հին հունական արձանի հետ, իսկ բեմի հետևի LED էկրանին հայտնվում է Աթենքի Ակրոպոլիսի Պարթենոնը[22]։ Սա խորհրդանշում է հավերժական համբավը։ Այնուհետև նա տեղափոխվում է ոսկե պահոց, որտեղ կա ամբողջությամբ ոսկով պատված կերպար։ Այնտեղ երևում են ոսկու ձուլակտորներ, որոնց վրա գրված է «FERTO»։ Սա խորհրդանշում է հարստությունը[21]։

«Ferto » երգի չարթային արդյունքները
Չարթ (2026) Բարձրագույն
հորիզոնական
Ավստրիա Ö3 Austria Top 75[23]23
Ֆինլանդիա Suomen virallinen lista[24]23
Greece Local (IFPI)[25] 8
Lithuania (AGATA)[26] 26
Sweden (Sverigetopplistan)[27] 45

Հավաստագրումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ferto » երգի հավաստագրումները
Տարածաշրջան ՀավաստագրումՎաճառք
Սթրիմինգ
Հունաստան (IFPI Greece)[28] Gold 1 000 000^

xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 «Akylas Greece 🇬🇷 at Eurovision 2026 ELLE On The Go With GINTA». YouTube. ELLE Baltic. 2026 թ․ մայիսի 13. Event occurs at 5:03. Վերցված է 15 May 2026-ին. «Ferto looks at the beginning like only a funny, dancy song. We try to, uh, combine Greek traditional music, Lyre, with techno modern sounds uh to create "Ferto". And, uh the song talks about greed and overconsumption, the constant human need of always want more and more things in an attempt to fill the gaps left by deprivation.»
  2. ↑ «Akylas' "Ferto" and the generation that grew up in Greece's crisis: Eurovision 2026». sbs.com.au. SBS. 2026 թ․ մայիսի 11. Վերցված է 2026 թ․ մայիսի 15-ին. «Akylas: The truth is that most people think this song is simply a happy, upbeat dance track without any deeper meaning. But in reality, the song talks about consumerism and this constant need we have as people to keep buying more things, even when we already have enough, when our wardrobes are already full, but we still want the new jacket that just came out.»
  3. ↑ «Eurovision 2026 Akylas with "Ferto" on "Noris-Noris"». YouTube. ERT. 2026 թ․ հունվարի 7. Վերցված է 2026 թ․ մայիսի 15-ին. «Well, my friend Orfeas Noni and I wrote the song with the goal of making it a Eurovision entry, which would be in Greek and a few other languages... The song is generally about poverty and overconsumption. The fact is that in this day and age, nothing is ever enough for us. We want more, bigger, eh, more dazzling... ...And in the midst of this quest, the fact that this hero of the song isn't satisfied with anything stems from the fact that it's probably pent-up due to deprivation, due to childhood experiences — and I call him a hero because I want to distance myself from it, to create some distance, but in reality, it's a story based on experience. It's my own story because I grew up in a home, in a family that had many financial difficulties from a young age."»
  4. ↑ «Ferto: The disturbing truth behind the troll song we sent to Eurovision». andro.gr. Andro. 2026 թ․ փետրվարի 16. Վերցված է 2026 թ․ մայիսի 15-ին. «It's an experiential piece. It's experiential, because the character in the piece... ...has pieces of my life. […] And it's essentially the character who starts the song... ...And he starts and asks for things. Things he dreams of. I want this, bring it to me, I want this, bring it to me. […] With overconsumption, nothing is enough for us and we want more and more and more... ...And at some point in the piece the character realizes why he has all these repressed things. What is it that makes him have this mania and is it because he was essentially deprived of it…»
  5. ↑ «Akylas, Eurovision 2026: The queer pop phenomenon who became a favorite – His origins, his mother's emotion, the Voice and the viral "Ferto"». tlife.gr. TLife. 2026 թ․ փետրվարի 11. Վերցված է 2026 թ․ մայիսի 14-ին. «..."Ferto", [is] an electro-pop track with strong social and personal content. The track talks about overconsumerism... ...and the modern need for success, while also including personal experiences of the artist.»
  6. ↑ «EuroZision with ‪‪@akylas__‬ ItsmeZisis #euroZision». YouTube. ItsmeZisis. 2025 թ․ դեկտեմբերի 29. Event occurs at 9:01. Վերցված է 2026 թ․ մայիսի 14-ին. «Zisis: ...so how did you end up entering? Akylas: Well, I entered initially because it's a huge institution [music] — Eurovision — ...I mean, it's a huge thrill and a dream, suddenly singing in front of a huge international audience......a dream I've had since I was a kid, but I never imagined I'd actually be able to do it... ...Recently, with all the hype, my friend said to me, 'Hey, kid, why don't you try writing a song so we can send it in...' So I told my friend Orfeas Noni — we write lyrics and songs together... ...Now, it won't be the typical studio track, it won't be the typical cheap-sounding track. We'll create something new and fresh. That afternoon we created this thing that I'm very proud of...»
  7. ↑ «'Sing for Greece 2026- Ο δρόμος για τον Τελικό': Οι 28 υποψήφιοι για τη Eurovision 2026». eurovision.ert.gr (հունարեն). 2026-01-04. Վերցված է 2026-01-05-ին.
  8. ↑ «Sing for Greece 2026: Η Klavdia στον Α' Ημιτελικό και η Τάμτα στον Β' Ημιτελικό – Ο Χρήστος Μάστορας στον Τελικό». eurovision.ert.gr (հունարեն). 2026-02-02. Արխիվացված է օրիգինալից 2026-05-31-ին. Վերցված է 2026-02-08-ին.
  9. ↑ «Ο Akylas με το Ferto θα εκπροσωπήσει την Ελλάδα στον διαγωνισμό της Eurovision». eurovision.ert.gr (հունարեն). 2026-02-15. Վերցված է 2026-02-18-ին.
  10. ↑ Pinakoulakis, Anastasis (2026-02-07). «Sing for Greece: Οι χώρες της διεθνούς επιτροπής + παγκόσμια online ψηφοφορία». OGAE Greece (հունարեն). Վերցված է 2026-02-08-ին.
  11. ↑ Granger, Anthony (2026-02-12). «🇨🇾 Cyprus: RIK 1 to Air Sing for Greece Final». Eurovoix. Վերցված է 2026-02-18-ին.
  12. ↑ «Sing for Greece 2026». Eurovisionworld. Վերցված է 2026-02-08-ին.
  13. ↑ «Sing for Greece - Εθνικός Τελικός 2026 Archives». ert.gr (հունարեն). Վերցված է 2026-02-08-ին.
  14. ↑ Lahav, Doron (2025-09-17). «Greece Opens Applications For 'Ethnikós Telikós 2026'». ESCBEAT. Վերցված է 2026-01-05-ին.
  15. ↑ Papaikonomou-Sideris, Matthaios (2026-02-10). «Sing for Greece 2026: Με δύο τρόπους θα μπορεί να ψηφίσει το κοινό για την ανάδειξη του τραγουδιού που θα εκπροσωπήσει την Ελλάδα στη Eurovision 2026 - Για πρώτη φορά δίνεται η δυνατότητα online ψηφοφορίας και στους Έλληνες του εξωτερικού». press.ert.gr (հունարեն). Վերցված է 2026-02-11-ին.
  16. ↑ «Vienna announced as host city for Eurovision Song Contest 2026». The Guardian. 2025 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2026 թ․ հունվարի 29-ին.
  17. ↑ «Vienna 2026: Semi-Final Draw results». Eurovision.tv (Press release). European Broadcasting Union. 2026 թ․ հունվարի 12. Վերցված է 2026 թ․ հունվարի 29-ին.
  18. ↑ Tsoni, Paula (2026-05-16). «Eurovision 2026 Final Results: Greece Takes 10th Place after Akylas' Striking Performance». GreekReporter.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-05-17-ին.
  19. ↑ «Eurovision 2026: Tonight Greece in the First Semi-Final – The story behind "Ferto"». ertnews.gr. ERT News. 2026 թ․ մայիսի 12. Վերցված է 2026 թ․ մայիսի 15-ին.
  20. ↑ «The latest interview with Akylas and Fokas Evangelinos ahead of the semifinal on "EurovisionGR"». YouTube. ERT. 2026 թ․ մայիսի 11. Վերցված է 2026 թ․ մայիսի 15-ին.
  21. 1 2 3 4 «Akylas - Ferto (LIVE) Greece 🇬🇷 First Semi-Final Eurovision 2026». YouTube. Eurovision. Վերցված է 2026 թ․ մայիսի 15-ին.
  22. ↑ Akylas – Ferto - Greece 🇬🇷 - Eurovision Song Contest 2026 - Semi 1 - 12.05.2026. d79106you. 2026 թ․ մայիսի 14. Event occurs at 2:41. Վերցված է 2026 թ․ մայիսի 18-ին – via YouTube.
  23. ↑ Akylas — Ferto Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien.
  24. ↑ Finnishcharts.com — Akylas — Ferto. Finland’s Official List
  25. ↑ «Official IFPI Charts Digital Singles Chart (Local) Εβδομάδα: 08/2026» (հունարեն). IFPI Greece. Արխիվացված է օրիգինալից 2026 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2026 թ․ մարտի 4-ին.
  26. ↑ «2026 21-os savaitės klausomiausi (Top 100)» (լիտվերեն). AGATA. 2026 թ․ մայիսի 22. Վերցված է 2026 թ․ մայիսի 22-ին.
  27. ↑ «Veckolista Singlar, vecka 21, 2026». Sverigetopplistan. Վերցված է 2026 թ․ մայիսի 22-ին.
  28. ↑ «IFPI Charts – Digital Singles Chart (Local)» (Greek). IFPI Greece.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)