Kiwix

Kiwix (Կիվիքս), ազատ և բաց կոդով անցանց վեբ դիտարկիչ, ստեղծել են Էմանուել Էնգելհարտը և Ռենո Գոդենը 2007 թվականին[1]։ Այն սկզբնապես գործարկվել է անցանց (օֆլայն) հասանելիություն ապահովելու համար Վիքիպեդիային, սակայն հետագայում ընդլայնվել է՝ ներառելով Վիքիմեդիա Հիմնադրամի այլ նախագծեր, «Գուտենբերգ» նախագծի հանրային սեփականություն հանդիսացող տեքստերը, Stack Exchange-ի բազմաթիվ կայքեր և շատ այլ ռեսուրսներ: Հասանելի լինելով ավելի քան 100 լեզվով՝ Kiwix-ը ներառվել է մի քանի հայտնի նախագծերում՝ սկսած Հյուսիսային Կորեայում տեղեկատվության մաքսանենգության գործողություններից[2] մինչև Google Impact Challenge-ի մրցանակակիր Առանց սահմանների գրադարաններ (Bibliothèques Sans Frontières) կազմակերպություն[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադիր Էմանուել Էնգելհարտը Վիքիպեդիան դիտարկում է որպես հանրային բարիք՝ նշելով․ «Վիքիպեդիայի բովանդակությունը պետք է հասանելի լինի բոլորին։ Նույնիսկ առանց համացանցի կապի։ Ահա թե ինչու ես գործարկեցի Kiwix նախագիծը»[1]։
2004 թվականին Վիքիպեդիայի խմբագիր դառնալուց հետո Էնգելհարտը սկսելէ հետաքրքրվել Վիքիպեդիայի անցանց տարբերակների մշակմամբ։ Վիքիպեդիայի նյութերով CD սկավառակ ստեղծելու նախագիծը, որը մեկնարկել էր 2003 թվականին, խթան է հանդիսացել այս նախագծի ստեղծման համար[1]։
2012 թվականին Kiwix-ը դրամաշնորհ է ստացել Վիքիմեդիա Ֆրանսիայից՝ «kiwix-plug» սարքը ստեղծելու համար, որը ներդրվել է տասնմեկ երկրների համալսարաններում՝ որպես «Աֆրիպեդիա» նախագծի մաս[4][5]։ 2013 թվականի փետրվարին Kiwix-ը հաղթել է SourceForge-ի «Ամսվա նախագիծ» մրցանակը[6], իսկ 2015 թվականին արժանացել է բաց կոդով ծրագրերի համար նախատեսված մրցանակի[7]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծրագիրը նախագծվել է որպես վեբ բովանդակության անցանց դիտարկիչ: Այն կարելի է օգտագործել ճամփորդելիս (օրինակ՝ ինքնաթիռում կամ գնացքում):
Օգտատերերը նախ ներբեռնում են Kiwix-ը (կամ դիտարկչի ընդլայնումը), ապա ներբեռնում են բովանդակությունը՝ Kiwix-ով անցանց դիտելու համար: Սեղմումը խնայում է սկավառակի տեղը և թողունակությունը: Անգլերեն Վիքիպեդիայի ամբողջական տարբերակը՝ պատկերներով հանդերձ, տեղավորվում է մեկ մեծ USB կրիչի կամ արտաքին կրիչի վրա[6][8]։
Բովանդակության բոլոր ֆայլերը ինդեքսավորվում և սեղմվում են ZIM ձևաչափով, ինչը դրանք դարձնում է ավելի փոքր, բայց միևնույն ժամանակ հեշտացնում է որոնումն ու ընտրողական ապասեղմումը:
Այնուհետև ZIM ֆայլերը բացվում են Kiwix-ով, որն իր տեսքով և գործառույթներով նման է վեբ դիտարկիչի, կամ համապատասխան հնարավորությամբ սովորական դիտարկչով: Kiwix-ն առաջարկում է լիարժեք տեքստային որոնում, ներդիրներով նավարկում և հոդվածները PDF ու HTML ձևաչափերով արտահանելու հնարավորություն[9]։
Գոյություն ունի նաև HTTP սերվերի տարբերակ, որը կոչվում է kiwix-serve: Այն թույլ է տալիս համակարգչին հյուրընկալել Kiwix-ի բովանդակությունը և այն հասանելի դարձնել ցանցի մյուս համակարգիչների համար[10]։ Մյուս համակարգիչներն այն տեսնում են որպես սովորական վեբ կայք:
Kiwix-hotspot-ը HTTP սերվերի տարբերակ է միկրոհամակարգիչների համար,[6] որը հաճախ օգտագործվում է Wi-Fi սերվեր ապահովելու համար[11]։ Սա հարմար է այն դեպքերում, երբ չկան տեխնիկական հմտություններ. այն «plug-and-play» (միացրու և աշխատեցրու) լուծում է:
Հասանելի բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Kiwix-ում հասանելի բովանդակության ցանկը հասանելի է ներբեռնման համար՝ ներառելով նաև ըստ լեզուների առանձնացված ենթացուցակներ[12]։ Բովանդակությունը կարող է բեռնվել հենց Kiwix հավելվածի միջոցով:
2014 թվականից ի վեր Վիքիպեդիայի տարբերակների մեծ մասը հասանելի է ներբեռնման համար տարբեր լեզուներով[8]։ Նախագիծը չէր կարողանում թողարկել անգլերեն Վիքիպեդիայի արդիական ամբողջական տարբերակները 2018 թվականի հոկտեմբերից հետո, սակայն վերսկսել է թողարկումները 2020 թվականի հուլիսին[13]։
Բացի Վիքիպեդիայից, Վիքիմեդիա Հիմնադրամի այլ նախագծեր, ինչպիսիք են Վիքիդարանը, Վիքիքաղվածքը, Վիքիճամփորդը, Վիքիգրքերը և Վիքիլսարանը, նույնպես հասանելի են անցանց դիտման համար տարբեր լեզուներով[14]։
2014 թվականի նոյեմբերին հասանելի է դարձել «Գուտենբերգ» նախագծի մաս կազմող բոլոր բաց տեքստերի ZIM տարբերակը[15][16]։
Բացի հանրային սեփականություն հանդիսացող բովանդակությունից, ներբեռնման համար հասանելի են նաև Creative Commons լիցենզիայով տարածվող աշխատանքները։ Օրինակ՝ Kiwix-ի արխիվում ZIM ֆայլի ձևաչափով հասանելի են Ubuntu օպերացիոն համակարգի օգտատերերի փաստաթղթերը պարունակող Ubuntu վիքիի անցանց տարբերակները[17], TED կոնֆերանսի ելույթների ZIM թողարկումները[18] և Crash Course նախագծի տեսանյութերը[19]։
Վիքիպեդիայի հոդվածների ընտրանիների պատմական թողարկումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2007-2011 թվականներին թողարկվել են անգլերեն Վիքիպեդիայի հոդվածների ընտրանին պարունակող երեք CD/DVD տարբերակներ[20]։ Այժմ դրանք հասանելի են որպես Kiwix ZIM ֆայլեր[21]։
Կիրառություն և ներդրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Kiwix-ը կարող է տեղադրվել համակարգչի վրա որպես առանձին ծրագիր, ինչպես նաև պլանշետի կամ սմարթֆոնի վրա, կամ կարող է ստեղծել սեփական WLAN (լոկալ անլար ցանցի) միջավայրը Raspberry Pi-ի միջոցով:
Որպես ծրագրային ապահովման մշակման նախագիծ՝ Kiwix-ն ինքնին ուղղակիորեն ներգրավված չէ ներդրման ծրագրերում: Այնուամենայնիվ, երրորդ կողմի կազմակերպությունները օգտագործում են այս ծրագիրը որպես իրենց սեփական նախագծերի բաղադրիչ: Օրինակներից են՝

- Համալսարաններն ու գրադարանները, որոնք չեն կարող իրենց թույլ տալ լայնաշերտ ինտերնետ կապ[28]։
- «Աֆրիպեդիա» նախագիծը (The Afripedia Project) Kiwix սերվերներ է տեղադրել Աֆրիկայի 11 երկրների ֆրանսախոս համալսարաններում, որոնցից մի քանիսն ընդհանրապես չունեին ինտերնետ կապ[29]։
- Դպրոցներ[30] զարգացող երկրներում, որտեղ ինտերնետ հասանելիությունը դժվար է կամ չափազանց թանկ[6]։
- Տեղադրվել է Մեկ նոթբուք յուրաքանչյուր երեխային (One Laptop per Child) նախագծի շրջանակներում օգտագործվող համակարգիչների վրա[1]։
- Տեղադրվել է Raspberry Pi սարքերի վրա՝ Տանզանիայի այն դպրոցներում օգտագործելու համար, որոնք չունեն հեշտ հասանելիություն էլեկտրականությունից․ սա իրականացվել է «Tanzania Development Trust» կազմակերպության կողմից[31]։
- Տեղադրվել է պլանշետների վրա Մալիի դպրոցներում՝ «MALebooks» նախագծի շրջանակներում[32]։
- Օգտագործվել է Սենեգալի ուսուցիչների, համալսարանի դասախոսների, ինչպես նաև ուսանողների կողմից[33]։
- Ներդրվել է Բենինում՝ կրթության ոլորտում մասնագիտացված շվեյցարական «Zedaga» ՀԿ-ի կողմից անցկացվող ուսուցիչների վերապատրաստման սեմինարների ժամանակ[34]։
- «Fondation Orange» հիմնադրամն օգտագործել է kiwix-serve-ը իր սեփական ֆրանսերեն տեխնոլոգիական գիտելիքների արտադրանքում, որը նրանք ներդրել են Աֆրիկայում[35]։
- SOS Մանկական Գյուղեր կազմակերպության համար մշակվել է հատուկ տարբերակ, որը սկզբնապես նախատեսված էր զարգացող երկրների համար, սակայն օգտագործվում է նաև զարգացած երկրներում:
- Ծովում և այլ հեռավոր վայրերում[6][36]։
- Գնացքներում կամ ինքնաթիռներում[6][41]։
- Եվրոպական և ամերիկյան բանտային կրթական ծրագրերում[6]։
Փաթեթների կառավարիչներ և հավելվածների խանութներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Kiwix-ը հասանելի է Լինուքս դիստրիբուտիվների մեծ մասի սեփական փաթեթների կառավարիչներում: 2014-2020 թվականներին այն բացակայում էր, քանի որ XULRunner ծրագիրը, որից կախված էր Kiwix-ը, հնացած էր ճանաչվել Mozilla-ի կողմից և հեռացվել փաթեթների տվյալների բազաներից[42][43]։
Kiwix-ը հասանելի է Debian-ում[44] և Debian-ի վրա հիմնված այլ դիստրիբուտիվներում, ինչպիսիք են Ubuntu-ն[45] և Linux Mint-ը, Fedora-ում[46] և RPM-ի վրա հիմնված այլ դիստրիբուտիվներում, ինչպիսիք է openSUSE-ը[47], ինչպես նաև Sugar-ում, Arch Linux-ում[48] և NixOS-ում[49]։ Հասանելի է նաև դիստրիբուտիվներից անկախ Flatpak տարբերակը[50]։ Այն հասանելի է նաև Android-ի համար: Kiwix JS UWP և Electron փաթեթները ներառված են Windows-ի սեփական փաթեթների կառավարչում՝ winget-ում:
Kiwix-ը հասանելի է Microsoft Store-ում, Google Play-ում[51] և Apple ընկերության iOS App Store-ում[52]։ Այն նաև հասանելի է որպես տեղադրվող HTML5 հավելված (Kiwix JS)՝ Firefox-ի և Chromium-ի (Chrome, Edge) դիտարկիչների ընդլայնումների տեսքով, և որպես Պրոգրեսիվ վեբ հավելված (PWA)[53], որոնցից բոլորն աշխատում են անցանց ռեժիմում: HTML5 հավելվածի Electron փաթեթները կոմպիլյացվել են Windows-ի և հանրահայտ Linux դիստրիբուտիվների համար[54]։ 2015 թվականից ի վեր թողարկվել են նաև մի շարք «հարմարեցված հավելվածներ», որոնցից երկու ամենախոշորները Medical Wikipedia-ն և PhET սիմուլյացիաներն են:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Sutherland, Joe. Emmanuel Engelhart, Inventor of Kiwix: the Offline Wikipedia Browser. In: Wikimedia Blog. 12 September 2014. Accessed on 26 November 2014.
- ↑ Pugliese, Joe (2015 թ․ մարտի 1). «The plot to free North Korea with smuggled episodes of 'Friends'». Wired. Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Les Lauréats du Google Impact Challenge». Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ Citazine article on Afripedia (in French)
- ↑ Traoré, Kardiatou (2012 թ․ օգոստոսի 13). «Afripédia: un projet de promotion de Wikipédia en Afrique». www.afrik.com. Վերցված է 2016-03-08-ին.
- 1 2 3 4 5 6 7 «Kiwix Aims to spread Wikipedia's Reach». dice.com. 2013-02-04. Վերցված է 2013-07-10-ին.
- ↑ «OSS Awards küren Schweizer Open-Source-Projekte». Netzwoche. 2015 թ․ հոկտեմբերի 29. Վերցված է 2015-12-08-ին.
- 1 2 «Content in all languages - Kiwix». wiki.kiwix.org. Վերցված է 2016-08-08-ին.
- ↑ «Kiwix». SourceForge. Վերցված է 2012 թ․ մարտի 22-ին.
- ↑ Kiwix-serve
- ↑ «Kiwix-plug - Kiwix». wiki.kiwix.org. Վերցված է 2016-03-08-ին.
- ↑ «Content in all languages - Kiwix». wiki.kiwix.org (անգլերեն). Վերցված է 2017-06-09-ին.
- ↑ Truong, Kevin (2020-07-10). «You Can Download the Entirety of English Wikipedia to Browse Offline». Vice (անգլերեն). Վերցված է 2023-07-27-ին.
- ↑ Zim archive for Kiwix
- ↑ Engelhart, Emmanuel. 50.000 public domain books available to everybody, everywhere, offline. Wikisource-l-Mailinglist, Wikimedia Foundation. 19 November 2014. Accessed on 26 November 2014.
- ↑ «Words and what not: #Wikimedia & Project #Gutenberg - the sum of all knowledge». ultimategerardm.blogspot.ch. 2014 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2016-03-08-ին.
- ↑ Ubuntuusers Hilfsmittel
- ↑ Kiwix archive for TED
- ↑ Kiwix archive for additional content
- ↑ «wikipediaondvd.com». 2007-04-27. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2022-06-22-ին.
- ↑ «Index of /archive/zim/wikipedia». download.kiwix.org. Վերցված է 2022-06-22-ին.
- ↑ «Wikipedia Version 0.5 at download.kiwix.org».
- ↑ «Wikipedia Version 0.5 at Internet Archive».
- ↑ «Wikipedia Version 0.7 at download.kiwix.org».
- ↑ «Wikipedia Version 0.7 at Internet Archive».
- ↑ «Wikipedia Version 0.8 at download.kiwix.org».
- ↑ «Wikipedia Version 0.8 at Internet Archive».
- ↑ «Main Page - Kiwix». wiki.kiwix.org. Վերցված է 2022-02-16-ին.
- ↑ «Afripedia project increasing off-line access to Wikipedia in Africa». Wikimedia Blog. 2013 թ․ հունվարի 24. Վերցված է 2016-03-08-ին.
- ↑ «Off-line solutions for reaching students with limited or no internet access» (անգլերեն). UNESCO International Bureau of Education. 2020 թ․ մայիսի 7. Արխիվացված օրիգինալից 2021-06-28-ին. Վերցված է 2022-02-16-ին.
- ↑ «Raspberry Pi in Masekelo: Bringing Wikipedia to a school without electricity». Wikimedia Blog. 2015 թ․ մարտի 17. Վերցված է 2016-03-08-ին.
- ↑ «Children in Mali can now read Wikipedia offline, thanks to MALebooks e-readers». Wikimedia Blog. 2015 թ․ մայիսի 14. Վերցված է 2016-03-08-ին.
- ↑ «West African schools will test Kiwix, the offline Wikipedia reader». Wikimedia Outreach Education Newsletter. Wikimedia Foundation. 2016-08-31. Վերցված է 2017-06-11-ին.
- ↑ «Kiwix is mentioned on the thank-you page». Zedaga (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017-08-07-ին. Վերցված է 2017-06-11-ին.
- ↑ Fondation Orange: le programme "écoles numériques" Արխիվացված 5 Ապրիլ 2015 Wayback Machine.
- ↑ «Sailing the South Pacific with a copy of Wikipedia on board: The Goodall Family». Wikimedia Blog. 2014 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2016-03-08-ին.
- ↑ «Hans Oleander: Using offline Wikipedia to guide tours at the bottom of the Earth». Wikimedia Blog. 2014 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2017-06-11-ին.
- ↑ «Kiwix'le Wikipedia'ya ulaşmak hala mümkün». gazetekarinca.com (թուրքերեն). 2017-05-05. Արխիվացված է օրիգինալից 2017-05-06-ին. Վերցված է 2016-03-08-ին.
- ↑ «Navigatrix.net - A Voyager's Companion». navigatrix.net. Վերցված է 2016-03-08-ին.
- ↑ «Navigatrix – the first Linux distribution for cruisers». Your Cruising Editor. 2010 թ․ հուլիսի 30. Վերցված է 2016-03-08-ին.
- ↑ Amarilli, Antoine. «A local copy of Wikipedia with Kiwix - a3nm's blog». a3nm.net. Վերցված է 2016-03-08-ին.
- ↑ «Debian». wiki.kiwix.org. Վերցված է 2020-01-06-ին.
- ↑ «Debian Package Tracker: kiwix offline Wikipedia reader». Debian Foundation. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 8-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Debian -- Details of package kiwix in bookworm». packages.debian.org. Վերցված է 2023-06-24-ին.
- ↑ «Ubuntu – Details of package kiwix in kinetic». packages.ubuntu.com. Վերցված է 2023-06-24-ին.
- ↑ «kiwix-desktop - Fedora Packages». packages.fedoraproject.org. Վերցված է 2023-06-24-ին.
- ↑ «openSUSE Software». software.opensuse.org. Վերցված է 2023-06-24-ին.
- ↑ «Arch Linux - kiwix-desktop 2.3.1-3 (x86_64)». archlinux.org. Վերցված է 2023-06-24-ին.
- ↑ Kiwix Nixpkg, Nix/Nixpkgs/NixOS, 2023-06-24, Վերցված է 2023-06-24-ին
- ↑ «Kiwix». Flathub (անգլերեն). Վերցված է 2023-06-24-ին.
- ↑ «Kiwix, Wikipedia offline - Android Apps on Google Play». Google Play. Վերցված է 2016-03-08-ին.
- ↑ «Kiwix on the App Store». App Store. 2023 թ․ մայիսի 29.
- ↑ «Kiwix JS PWA». Վերցված է 2021 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Releases · kiwix/kiwix-js-windows». GitHub (անգլերեն). Վերցված է 2022-05-24-ին.